ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.04.2020 | 00:02
Որ­դ­յա՛կ, զո­րա­վի՛գ ե­ղիր քո հո­րը ծե­րու­թ­յան ժա­մա­նակ և նրան մի՛ տրտ­մեց­րու իր կյան­քի ըն­թաց­քում։ Եվ ե­թե պա­կա­սի նրա խել­քը, նե­րի՛ր նրան, մի՛ ա­նար­գիր նրան քո ամ­բողջ ու­ժով։ Ով հո­գա­տար է հոր հան­դեպ, Աստ­ված չի մո­ռա­նա նրան։ Դրա փո­խա­րեն չա­րը կներ­վի քեզ, քո նե­ղու­­թյան օ­րը Տե­րը կհի­շի քեզ, և, ինչ­պես սա­ռույցն է հալ­վում ջեր­մու­թ­յու­նից, այն­պես էլ կհալ­վեն քո մեղ­քե­րը։ Ով լքում է հո­րը, նման է Աստ­ծուն ա­նար­գո­ղի, ով բար­կաց­նում է իր մո­րը, ա­նիծ­ված է Տի­րո­ջից։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 3. 14-18
Դիտվել է՝ 6926

Մեկնաբանություններ